«Վանի» ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի պրեմիեր լիգայի շրջանակում։ Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը։ Այդ խաղերում նա 18 գոլ է հեղինակել և 33 հաղթանակ տարել։
Հոբելյանական խաղն Էդգարն անցկացրել է «Արարատ»-ի դեմ։ Հիշեցնենք՝ այդ խաղում Չարենցավանը ներկայացնող թիմը 3-1 հաշվով հաղթանակ է տարել։