«ՆԵԿ Նեյմեգենի» դարպասապահ Յասպեր Սիլեսենն իր նախկին ընկերուհի, սպորտային լրագրող Մարիա Մորանի կողմից մեղադրվում է շանտաժ անելու մեջ։ Կատարում կայացած աշխարհի առաջնությունից որոշ ժամանակ առաջ պարզվեց, որ Սիլեսսենը և Մարիան դուստր ունեն Իսպանիայում։
«Յասպերը մի քանի անգամ սպառնացել և շանտաժի է ենթարկել ինձ, նույնիսկ երբ ես հղի էի։ Նա ինձ շատ է վախեցրել։ Նա ստիպեց ինձ աբորտ անել։ Եթե ես դա չանեի, նա ինձ հետ անձնական լուսանկարներ և տեսանյութեր կհրապարակեր։ Նա ինձ գրեթե ամեն օր շանտաժի էր ենթարկում։ Ինձ նաև թույլատրված չէր խոսել լրատվամիջոցների հետ»,- Մորանի խոսքերն է մեջբերում FC Update-ը։
Աղջկա փաստաբանն ավելի վաղ հայտարարել էր, որ հետաքննությունը տարբեր քրեական և քաղաքացիական գործեր է հարուցել Սիլեսենի դեմ։ Մեղադրանքն այն է, որ դարպասապահը լքել է ընտանիքին և ալիմենտ չի վճարել իր դստեր համար, որը լույս աշխարհ է եկել 2021 թվականի հոկտեմբերին և ստացել է Կայետանա անունը։ Փաստաբանի խոսքով՝ դարպասապահին նույնիսկ կարող է ազատազրկում սպառնալ