ՊՍԺ-ն դիմել է երկրպագուներին Մյունխենի «Բավարիայի» հետ դիմակայության արդյունքում Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո:
1/8 եզրափակիչում ֆրանսիական ակումբը ընդհանուր հաշվով պարտվեց մյունխենցիներին և դուրս մնաց մրցաշարից։
«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մյունխենում ձեր ցույց տված անսասան և արժեքավոր աջակցության համար: «Պարի Սեն Ժերմեն» ընտանիքը գիտի, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, գիտի ինչպես վերականգնվել, գիտի ինչպես մնալ միասնական՝ չնայած առաջացող խոչընդոտներին: Միասին մենք միշտ ավելի ուժեղ ենք։
Մենք պետք է նայենք ապագային՝ մտապահելով ակումբի գլխավոր նպատակը՝ հաղթել առաջնությունը։ Ֆրանսիայի 11-րդ տիտղոսը նվաճելը, որը նոր ռեկորդ կլինի, մնում է մեր առաջնահերթությունը։ Միասին մենք կառուցում ենք ակումբի ապագան»,- ասվում է փարիզցիների՝ երկրպագուներին ուղղված էլեկտրոնային նամակում:
























































