«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մարտի 19-ին կժամանի Երևան՝ հայկական անձնագիր ստանալու համար, հայտնում է Metaratings.ru-ն։
Մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստվել Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա հանդիպումներին։ Տիկնիզյանն ու «Կրասնոդարի» երկրորդ թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանն առաջին անգամ են միանալու Հայաստանի հավաքականին։
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ մարտի 28-ին՝ ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
Այս մրցաշրջանում Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Լոկոմոտիվի» 25 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։