ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին այսօր՝ մարտի 9-ին, հանդիպում կունենա ակումբի ղեկավարության հետ, որպեսզի որոշի թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հետագա ճակատագիրը Չեմպիոնների լիգայից դուրս գալուց հետո:
Այս մասին հայտնում է Relevo-ն և ընդգծում՝ Ալ-Խելայիֆիին բացարձակ դուր չի եկել այն, ինչ նա տեսել է խաղադաշտում երկու խաղերում: Ակումբի նախագահը գոհ չէ, որ թիմը չի կարողացել մրցակցին խնդիրներ պատճառել և գոնե մեկ գոլ խփել երկու խաղերում:
Ֆուտբոլիստների ինքնանվիրումն ու որոշ մարզչական որոշումներ հարցեր են առաջացնում ղեկավարների մոտ: Համարվում է, որ Ֆրանսիայի առաջնությունում առաջատարությունը կարող է բավարար չլինել, որպեսզի Գալտյեն մնա իր պաշտոնին:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե ակումբը որոշի հեռացնել Գալտյեին, նրան կարող է փոխարինել Թոմաս Տուխելը, որն արդեն Փարիզում աշխատելու փորձ ունի:
























































