Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղում։
26-ամյա գերմանացի կիսապաշտպանը ստիպված է եղել փոխարինվել արդեն 5-րդ րոպեին։ Վնասի բնույթն ու ապաքինման ժամկետները կհայտարարվեն բուժզննումից հետո։
Այս մրցաշրջանում Բրանդտը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































