ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ սպասվող պատասխան հանդիպման մասին։
— «Լիլի» և «Մարսելի» նկատմամբ տարած հաղթանակները Ձեզ անհրաժեշտ լիցք տվե՞լ են «Բավարիայի» հետ հանդիպմանը պատրաստվելու համար:
— Այո։ Մենք պայքարում ենք տիտղոսի համար։ Կարծում եմ, որ «Մարսելի» հետ խաղում մենք ավելի ուժեղ խաղացինք, թիմն ավելի ուժեղացավ այս հաղթանակների շնորհիվ։
Կփորձենք հնարավոր ամեն ինչ անել և իրավիճակը շրջել «Բավարիայի» հետ դիմակայությունում, որպեսզի առաջ գնանք։ Սա է ընդհանուր նպատակը։
Կարևոր է այս տրամադրվածությամբ խաղին գալ։ Մյունխենում մեզ շատ հավասար խաղ է սպասում, շատ բարդ, ինչպես առաջինը։ Ամեն ինչ կորոշվի մանր դետալների պատճառով, քանի որ այդ մարզադաշտում դժվար է հաղթել։
Բայց, եթե ամեն ինչ ճիշտ անենք, կարող ենք փոփոխություն մտցնել: Մենք ցանկանում ենք շարունակել մեր ճանապարհը Չեմպիոնների լիգայում և կփորձենք անել դա»,- ասել է Մեսսին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
























































