ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակի մասին, ինչպես նաև մեկնաբանել է ՊՍԺ-ում իր թիմակից Կիլիան Մբապեի հեթ-տրիկը ԱԱ 2022-ի եզրափակիչում։
«Հանդիպման սցենարը լրիվ խելահեղ էր։ Կիլիան Մբապեն եզրափակիչում երեք անհավանական գոլ խփեց։ Դրանից հետո չեմպիոն չդառնալը կատարյալ խելագարություն էր։ Բայց նա նախկինում հաղթել է այն և գիտի, թե ինչ է նշանակում լինել աշխարհի չեմպիոն: Բայց այո, դա հիանալի եզրափակիչ էր համաշխարհային ֆուտբոլի համար։ Եվ հիմա ես ուրախ եմ խաղալ նրա հետ նույն թիմում, և հուսով եմ, որ մենք կարող ենք հիանալի արդյունքների հասնել այստեղ՝ Փարիզում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
























































