«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի սպասելիքներով։
«Ինձ համար կարևոր է խաղի ձևն ու ոճը։ Արդյունքը կարող է կախված լինել մի քանի բանից, և մենք ավելի լավ հնարավորություն ունենք: Բայց խաղի ոճն է որոշում, թե ինչպիսին կլինի արդյունքը։ Ես թիմին ասացի, որ չորեքշաբթի մեզ շատ կարևոր խաղ է սպասվում, պետք է քրտնաջան խաղալ։ Նրանց շատ դժվար է հաղթել. սա Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում France24-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին։
























































