Մյունխենի «Բավարիան» պատրաստ կլինի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում դիտարկել կիսապաշտպաններ Սերժ Գնաբրիի և Լերոյ Սանեի վաճառքի հնարավորությունը:
«Բավարիայում» կարծում են, որ ֆուտբոլիստների արդյունքները չեն համապատասխանում իրենց աշխատավարձերին: Երկու խաղացողներն էլ բարձր խաղամակարդակ չեն ցուցադրում, կարծում են ակումբի ղեկավարները։ Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո Գնաբրին ու Սանեն այլևս կանոնավոր կերպով չէին ընդգրկվում մեկնարկային կազմում։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա «Բավարիան» չի բացառում նրանցից որևէ մեկի վաճառքը, եթե բավական մեծ առաջարկ ստանա, հայտնում է Bild-ը:
27-ամյա Սանեն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
27-ամյա Գնաբրին առաջնության 22 խաղում խփել է 9 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
























































