Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է այս պահին թիմի ամենաթույլ դիրքի մասին.
«Մեր խնդիրներից ամենափոքրը դարպասապահի դիրքն է։ Գերմանիան ունի երեքից հինգ դարպասապահ, որոնք աշխարհի լավագույնների թվում են։ Բայց մենք պետք է բարելավենք պաշտպանությունը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն:
2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Ֆլիկի թիմերը դուրս չեկավ Ճապոնիայի, Իսպանիայի և Կոստա Ռիկայի հավաքականների հետ նույն խմբից։
Հավաքականի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք ունի և այս մրցաշրջանում դաշտ դուրս չի գա։
























































