Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Գենտ»-«Ռոմա» պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակտիվում գոլային փոխանցում է գրանցել. հայ ֆուտբոլիստի փայլուն փոխանցումից հետո 29-րդ րոպեին «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ջաստին Կլյուվերտը՝ հավասարեցնելով հաշիվը:
Ավելի վաղ` 25-րդ րոպեին, «Գենտին» հաջողվել էր առաջ անցնել հաշվի մեջ. կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդն էր գրավել «Ռոմայի» դարպասն ու բացել խաղի հաշիվը: