«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», չի բացառել, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ մանչեսթերյան ակումբ։
«Կտոնե՞մ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը Պրեմիեր լիգայում։ Հույս ունեմ, որ այո։ Ես այնտեղ երկրորդ ընտանիք ունեմ։ Բեռնարդու Սիլվան իմ լավագույն ընկերներից մեկն է, այն մարդը, ում ես ամենաշատը կարոտում եմ։ Նա իմ հոգեբանն էր։ Երբ ինչ-որ բան այն չէր, ես խոսում էի նրա հետ։
Ես լավ հարաբերություններ ունեմ նաև Ռուբեն Դիաշի հետ, բայց իմ հարաբերությունները Բեռնարդոյի հետ շատ լավ են։ Մենք հիանալի կապ ունեինք խաղադաշտում։
Կյանքում ամեն ինչ ավարտվում է, բայց մրցաշրջանի վերջում ես կարող եմ վերադառնալ այնտեղ, քանի որ երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
























































