Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Կարստեն Կրամերը պատասխանել է այն հարցին, թե ինչու է ակումբը հրաժարվել պայմանագիր կնքել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Ընդհանուր առմամբ, Դորտմունդի «Բորուսիայի» արժեքը կախված չէ սոցցանցերի հետևորդների թվից։ Մենք ֆուտբոլային ակումբ ենք, և սա է գլխավորը։
Հնարավոր է, որ մենք ունենք լավագույն գաղափարները մարքեթինգի ոլորտում, բայց եթե տանը պարտվենք Ֆրայբուրգին 0:3 հաշվով, ապա դրանք չեն աշխատի նույնիսկ լավագույն ապրանքանիշի ներկայացման դեպքում»,- Kicker-ին հղումով մեջբերում է Goal-ը Կրամերը։
Դորտմունդի «Բորուսիան» կարող էր Ռոնալդուի հետ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդից» նրա հեռանալուց հետո: Ֆուտբոլիստը լքել է ակումբը լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո։ Այժմ Կրիշտիանուն հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում»:
























































