Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Հերտային»։
Տանտերերի կազմում 27-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Ադեյեմին։ 5 րոպե անց դորտմունյան ակումբի առավելությունը կրկնապատկեց Դոնիել Մալենը։
Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերի կազմում հաշիվը կրճատեց Լուկաս Տուզարը։
76-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 3։1, իսկ 90-րդ րոպեին Յուլիան Բրանդտի խփած գոլը խոշոր հաշվով հաղթանակ ապահովեց իր թիմի համար։
























































