ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում փարիզյան թիմի ցուցադրած խաղից։ Այս մասին հայտնում է Lequipe հրատարակությունը։
Ըստ ֆրանսիացի լրագրողների՝ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին դուր չի եկել թիմի խաղաոճը։ Նրան հատկապես դուր չի եկել, որ ՊՍԺ-ն խաղում էր պաշտպանությունից և չէր կարողանում իրեն դրսևորել հարձակման գծում:
Տնային հանդիպումն ավարտվել էր Ֆրանսիայի չեմպիոնի նվազագույն պարտությամբ՝ 0-1 հաշվով։ Միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Քինգսլի Կոմանը։
«Բավարիա» — ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում մարտի 8-ին։
























































