Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի և ազգային հավաքականի ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի մասին։
«Դիեգոն` դա Դիեգոն է, և նա միշտ կլինի: Եվ ես գլխարկս հանում եմ նրա առջև, քանի որ նա ինձ աջակցում էր նույնիսկ ամենադժվար պահերին։ Եվ նույնիսկ այն օրը, երբ ես մահանամ, Դիեգոն ինձ համար ամեն ինչ կլինի:
Բայց իմ սերնդի համար, ինչ ես տեսել եմ, պատմության մեջ լավագույնը Լեոն է:
Շատ լավ կլիներ, եթե Մարադոնան տեսներ, թե ինչպես է Մեսսին դարձել աշխարհի չեմպիոն։ Եթե Լեոն բարձրացներ գավաթը Դիեգոյի ներկայությամբ, դա հիանալի կլիներ»,- ESPN-ին ասել է Դի Մարիան:
























































