«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ներողություն է խնդրել Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում մրցավարներին քննադատելու համար։
«Էմոցիաները սպորտի մի մասն են։ Այդուհանդերձ, ես ուզում եմ ներողոթյուն խնդրել Տոբաս Վելցի մրցավարական բրիգադի հասցեին ասված իմ խոսքերի համար։ Ցավոք, ես շատ հեռուն գնացի»,- մարզչի խոսքերն է փոխանցում France 24-ը։
Նագելսմանը գոհ չի մնացել մրցավարների՝ «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյին հեռացնելու որոշումից։ Կարմիր քարտից 5 րոպե անց մյունխենցիները գոլ են բաց թողել և պարտվել 2-3 հաշվով։ Խաղից հետո Նագելսմանը վազել է մրցավարների մոտ, այնուհետև մամուլի ասուլիսի ընթացքում ևս իր դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնել մրցավարների գործողություններից։
«Բավարիան» կարող է նահանջել երկրորդ հոիզոնական, եթե կիրակի օրը «Ունիոնը» հաղթի «Շալկեին»։
























































