ՊՍԺ-ի խաղացողները կասկածում են գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի մակարդակի և պրոֆեսիոնալիզմի մեջ։
Ինչպես հաղորդում է Footmercato-ն՝ ֆուտբոլիստների մի մասը կասկածում է, որ մասնագետն ի զորու է թիմն ավելի լավը դարձնել։ Խաղացողները 56-ամյա մասնագետի մեթոդները հնացած են համարում, իսկ անձամբ նրան՝ տակտիկապես սահմանափակ։ Գալտիեին նաև կասկածում են որոշ ֆուտբոլիստների հանդեպ հատուկ և արտոնյան վերաբերմունքի մեջ։
ՊՍԺ-ն պարտվել է վերջին 3 խաղերում՝ ներառյալ ՉԼ «Բավարիայի» դեմ խաղը (0-1):
Գալտիեն ՊՍԺ-ն գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում։ Նրա գլխավորությամբ թիմը գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
























































