ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն թիմի հարձակվող Նեյմարի հետ քննարկել է նրա՝ պոկերի մրցաշարի մասնակցելը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտության (0:1) հաջորդ օրը Նեյմարը մասնակցել է պոկերի մրցաշարի, որը սկսվել է տեղական ժամանակով 22:30-ին:
Դրանից հետո Նեյմարն այցելել է «Մակդոնալդս». նրա հետ լուսանկարը արագ սննդի կետից հայտնվել է Գիլերմո Պիտայի ինստագրամյան էջում, որը, հավանաբար, բրազիլացու ընկերն է։
«Ես խոսեցի Նեյմարի հետ, ասացի նրան, թե ինչ եմ մտածում։ Նա իրավունք ունի իր հանգստի և վերականգնման օրը…
Նա զվարճանում է պոկերով, իրավունք ունի խաղալ այն: Ես նաև ասացի նրան, թե ինչ եմ մտածում այդ լուսանկարի մասին (արագ սննդի կետում): Բայց դա կմնա մեր մեջ։
Խորապես համոզված եմ, որ Կիլիանի հայտարարության և հայտնված լուսանկարի միջև որևէ կապ չկա»,- ասել է փարիզեցիների գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն թիմակիցներին կոչ էր արել լավ քնել և ուտել, որ պատրաստ լինեն հաջորդ խաղին։
























































