«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Այս մասին հայտնում է Footmercato պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսն արդեն խոսել է Մոուրինյուի հետ պորտուգալացի մասնագետի՝ փարիզյան թիմում աշխատելու հնարավորության մասին։ Նշվում է, որ ՊՍԺ-ին միանալու Մոուրինյուի ցանկության վրա կարող է ազդել ֆունկցիոների հետ լավ հարաբերությունները, ինչպես նաև այն, որ փարիզցիների մարզչական շտաբում է աշխատում պորտուգալացու նախկին օգնականը:
ՊՍԺ-ի և «Ռոմայի» միջև Մոուրինյուի վերաբերյալ շփում դեռ չկա, սակայն պորտուգալացու տեղափոխությունը փարիզյան ակումբ հնարավոր է թիմի սեփականատերերի լավ հարաբերությունների շնորհիվ։ Մարզչի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
























































