Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին հանդիպել է ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային բրազիլացի հարձակվող Նեյմարի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել է Նեյմարի հնարավոր տեղափոխությունը «Չելսի»։ Բոուլին Նեյմարի ներկայացուցիչներին ներկայացրել է լոնդոնյան թիմի նախագիծը: Հանդիպմանը քննարկվել են նաև տեղափոխության տարբերակները։ Նեյմարը կարող է կա՛մ խզել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, կա՛մ տեղափոխվել «Չելսի»՝ դրամական փոխհատուցման դիմաց։
Նշվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել Նեյմարից, որն ավելի շատ խնդիրներ է ստեղծում ակումբի համար, քան օգուտ տալիս։ Նաև փարիզյան թիմում հույս ունեն աշխատավարձերի կրճատում բրազիլացու հեռանալու դեպքում, ինչը կօգնի նրանց խուսափել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներից:
























































