ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Փարիզում մասնակցել է European Poker Tour մրցաշարին, հայտնում է RMC Sport-ը:
Չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ կայացած խաղի հաջորդ օրը, Նեյմարը մասնակցել է պոկերի մրցաշարին: Հաղորդվում է, որ բրազիլացին կեսօրին է նստել պոկերի սեղանի շուրջ, արագ պարտվել և հեռացել է: Այնուհետև նա վերադարձել է տեղի ժամանակով 22:30-ին և մասնակցել մեծ մրցաշարին՝ 10 հազար եվրո խաղարկությամբ:
Նեյմարի պահվածքը հարցեր է առաջացրել երկրպագուների շրջանակում, հատկապես ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մոտիվացիոն խոսքերից հետո: Մբապեն թիմակիցներին կոչ էր արել լավ քնել և իրենց կարգի բերել պատասխան խաղից առաջ:
























































