ՊՍԺ-ն պարտվել է երրորդ խաղում անընդմեջ՝ 2020 թվականից ի վեր առաջին անգամ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջին խաղում կրած պարտությունը երրորդ անընդմեջն էր թիմի համար: Փարիզեցիներն ավելի վաղ պարտվել էին «Մարսելին» (1-2) Ֆրանսիայի գավաթում, և «Մոնակոյին» (1:3)՝ Լիգա 1-ում:
Վերջին անգամ ՊՍԺ-ն 3 խաղ անընդմեջ պարտվել էր 2020 թվականին, ընդ որում պարտություններից մեկը դարձյալ գրանցվել էր «Բավարիայի» դեմ խաղում:
Հաջորդ խաղում ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության շրջանակում կմրցի «Լիլլի» հետ:
























































