Goal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների ցանկը:
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջատարն է: ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն առաջին անգամ ընդգրկվել է հավակնորդների վարկանիշում՝ գտնվելով 6-րդ տեղում:
Առաջին տասնյակն այս տեսքն ունի՝
- Լիոնել Մեսսի (ՊՍԺ)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
- Նեյմար (ՊՍԺ)
- Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
- Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)
- Վիկտոր Օսիմխեն («Նապոլի»)
- Ջամալ Մուսիալա («Բավարիա»):
























































