ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը պատմել է՝ ինչպիսին է փարիզյան թիմի ավագ լինելը՝ նշելով, որ իր վերաբերմունքը չի փոխվել թիմակիցների հանդեպ ավագի թևկապը ստանալուց հետո։
«Եթե թիմի տղաներն ինձ են ընտրել որպես ավագ, ապա դա նրանից է, որ ես այնպիսին էի, ինչպիսին կամ։ Ես դրա համար ոչինչ չեմ արել։ Այն, որ դու ավագն ես, չի նշանակում, որ պիտի փոխես վերաբերմունքդ մյուսների հանդեպ։
Միշտ պետք է փորձես մոտիվացնել մյուսներին, օգնել թիմակիցներիդ, հատկապես երիտասարդներին։ Պիտի մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Ցանկացած խմբում լիդերներ կան։ Թիմում միայն ավագը լինել չի կարող։ Նույնիսկ եթե նրանք թևկապ չեն կրում, նրանք լիդեր են մնում, որոնք արտահայտվելու և որոշումներ կայացնելու հարցում օգնելու իրավունք ունեն։ Այդպես էլ աշխատում ենք»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
























































