«Միլանի» կազմում Իտալիայի առաջնությունում հանդես եկող փորձառու հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում շարունակելու պատրաստակամության մասին։
«Դեռ ոչինչ չի ավարտվել: Ես ուզում եմ շարունակել էմոցիաներ ստանալ: Դեռ պատրաստ չեմ հանել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը։
Ես դեռ մոտիվացիա ունեմ, ֆիզիկապես ինձ հիանալի եմ զգում։ Կարծում եմ, որ դեռ կարող եմ հույս ունենալ հրավիրվել հավաքական»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։ Վճռորոշ խաղում «եռագույնները» պարտվեցին Արգենտինային (3:3, 2:4՝ 11-մետրանոցներով): Ազգային հավաքականի կազմում Օլիվյեն 119 խաղում խփել է 53 գոլ և հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։
























































