Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դարպասը:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Քյոլնը» 26 միավորով 11-րդն է: