«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ սպասվող խաղի մասին։
«ՊՍԺ-ն հիանալի խաղացողներ ունի։ Հիշում եմ, երբ երիտասարդ էի, չէի կարողանում հավատալ, որ հանկարծ սկսեցի խաղալ այս մակարդակի խաղացողների դեմ։ Մինչ այդ ես նրանց տեսնում էի միայն Playstation-ով կամ հեռուստացույցով, և հանկարծ հայտնվեցի նրանց կողքին։
«Բավարիայի» պարտությո՞ւնը ՊՍԺ-ից երկու տարի առաջ։ Երկար ժամանակ է անցել։ Ես ուղղակի կենտրոնացած եմ առաջիկա դիմակայության վրա։ Կփորձենք առաջին խաղում ավելի լավ արդյունքի հասնել, քան 2021թ։ Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ դրան հասնելու համար»,- Սանեի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
ՊՍԺ — «Բավարիա» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 14-ին։
























































