Մարսելում կայացել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումը, որում «Մարսելը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։
Առաջին խաղակեսում թիմերը մեկական անգամ աչքի ընկան․ դաշտի տերերի կազմում մրցակցի դարպասը գրավեց Ալեքսիս Սանչեսը (11 մետրանոց)։
Փարիզեցիների կազմում գոլով աչքի ընկավ Սերխիո Ռամոսը։ «Մարսելին» հաղթանակը բերեց 57-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկին խփած գոլը։
Նշենք, որ փարիզցիների առաջատարներից Կիլիան Մբապեն այս խաղին չի մասնակցել։ Լիոնել Մեսսին ու Նեյմարը մասնակցել են ամբողջ հանդիպմանը։ Բրազիլիացին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
























































