«Մոնպելյեն» հայտարարել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 59-ամյա մասնագետը փոխարինել է Ռոմեն Պիտոյին, ում պաշտոնանկության մասին հայտարարվեց երեկ։
«Առաքելությունը շատ պարզ է՝ ակումբը պահել 1-ին լիգայում: Մենք քրտնաջան աշխատելու ենք և պատրաստվում ենք անել հնարավոր ամեն ինչ դրա համար»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Տեր-Զաքարյանը:
Տեր-Զաքարյանը նախկինում մարզել է «Մոնպելյեն» 2017-ից 2021 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացվել է 161 հանդիպում՝ 63 հաղթանակ, 51 ոչ-ոքի և 47 պարտություն։
«Մոնպելյեն» այժմ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է։
























































