Մյունխենի «Բավարիան» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ մտադիր է երկարաձգել պայմանագիրի ժամկետը:
Ակումբը գոհ է 19-ամյա կանադացու խաղի պրոգրեսից և ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել՝ մինչև 2025 թ-ը:
Ակումբի ղեկավարներն ու ֆուտբոլիստի գործակալը այս թեմայով խոսել են Լոնդոնում կայացած ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի« դեմ խաղի ժամանակ: Ի դեպ, այդ խաղում կանադացին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Դևիսն այս մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել է 1 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: