ՊՍԺ-ի ղեկավարությունը շինարարական երկու ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել՝ սեփական մարզադաշտը կառուցելու նպատակով: Այս մասին հայտնում է L’Équipe-ը:
ՊՍԺ-ը մտադրվել է մեծացնել «Պարկ դե Պրենս» մարզադաշտի տարողունակությունը, բայց միայն այն դեպքում, եթե մարզադաշտը վաճառվեր ակումբին: 2023 թվականի հունվարին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ մարզադաշտը չի վաճառվում:
Քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ՊՍԺ-ն պայմանագրեր է կնքել «Legends» և «Colliers» ընկերությունների հետ: «Legends» ընկերությունն ավելի վաղ արդեն աշխատել է այնպիսի ֆուտբոլային ակումբների հետ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Հաղորդվում է, որ այս ընկերության առաջին խնդիրը կլինի քաղաքում տարածք գտնելը՝ նոր մարզադաշտի կառուցման համար:
ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: Փարիզյան թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 11-ին՝ մրցելով «Մոնակոյի» դեմ:
























































