Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամը, ում պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ավարտվում է այս ամառ, որոշել է կարիերան շարունակելու հաջորդ վայրը։
Ինչպես հայտնում են Todofichajes-ը, 25-ամյա կենտրոնական հարձակվողը համաձայնել է այս մրցաշրջանի ավարտից տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։ Այս տրանսֆերը բացառում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը Գերմանիա:
Թուրամը «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Նա ֆրանսիացի լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 18 խաղում դարձել է տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































