ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնեն ֆրանսիական Լիգա 1-ի «Թուլուզի» դեմ խաղը, որը կկայանա վաղը՝ փետրվարի 4-ին։
Նեյմարը շարունակում է բուժումը և անհատական մարզումները մկանային խնդիրներից հետո: Նա հաջորդ շաբաթվա սկզբին կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբում։
Սերխիո Ռամոսը, որը նույնպես մկանային խնդիրներ ունի, կվերադառնա մարզումներին հաջորդ շաբաթ։
Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողել Լիգա 1-ի «Մոնպելյեի» դեմ հանդիպումը։ Ռամոսը վնասվածքը ստացել է այս խաղում։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել երեք շաբաթով:
























































