Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով,
«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևենք»-Հարությունյանի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երևանյան թիմում կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
























































