Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՄՅՈՒ-ի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վառանին, որն այսօր ավելի վաղ հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին:
«10 տարի հավաքականում և 93 հանդիպում անցկացնելուց հետո Ռաֆայել Վառանը որոշեց ավարտել միջազգային կարիերան: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ի 29-ամյա ֆուտբոլիստն այդպիսի որոշում է կայացրել ԱԱ-2022-ի եզրափակչում կրած պարտության, ֆիզիկական և հոգեբանական գերհոգնածության, ինչպես նաև ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
























































