Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վառանը հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ի 29-ամյա ֆուտբոլիստն այդպիսի որոշում է կայացրել ԱԱ-2022-ի եզրափակչում կրած պարտության, ֆիզիկական և հոգեբանական գերհոգնածության, ինչպես նաև ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
«Մեր մեծագույն երկիրը տասը տարի ներկայացնելն իմ կյանքի, թերևս, լավագույն մասն է: Ամեն անգամ, երբ ես հագնում էի հավաքականի այս առանձնահատուկ մարզաշապիկը, ես մեծ հպարտություն էի ապրում: Ես այդ մասին մի քանի ամիս մտածել եմ և որոշեցի, որ արդեն պետք է ավարտեմ միջազգային կարիերաս:
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպեսմ ենք 2018 թվականին նվաճեցինք աշխարհի գավաթը: Մինչև հիմա ապրում եմ բոլոր այդ էմոցիաները: Դա կյանքիս ամենահիշվող և հիանալի պահերից մեկն էր:
Միանշանակ կկարոտեմ հավաքականի հետ ապրած յուրաքանչյուր պահը, բայց եկել է ժամանակը, որ նոր սերունդը զբաղեցնի իմ տեղը: Մենք տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք պատրաստ են պատասխանատվությունն իրենց վրա վերցնել և արժանի են շանսի»,- գրել է Վառանը սոցիալական ցանցերում:
























































