Բունդեսլիգայի 18-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր Ֆրանսկֆուրտի «Այնտրախտին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։
34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մյունխենցիների ֆուտբոլիստ Լերոյ Սանեն։ 69-րդ րոպեին Կոլո Մուանին հավասարեցրեց հաշիվն ու փրկեց իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Բավարիան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Այնտրախտը» 32 միավորով՝ 5-րդ։