«Նիցան» սկսել է բանակցությունները «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին ձեռք բերելու շուրջ:
Այս մասին հայտնել է լրագրող Սանտի Աունան։ Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը բաց է իր խաղացողի տրանսֆերի վաճառքի համար բանակցություններին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» պատրաստ է բաժանվել 25-ամյա ֆուտբոլիստից։ Այս մրցաշրջանում հարձակվողը 20 խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ:
Միաժամանակ Կատարում կայացած Աշխարհի առաջնության 7 խաղում Էն-Նեսիրին երեք անգամ գրավել է մրացկիցների դարպասը՝ Մարոկկոյի հավաքականի հետ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Էն-Նեսիրին «Սևիլիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Լեգանեսից»:
























































