«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է ամռանը վերադառնալ Բունդեսլիգա:
Sky Germany-ի տեղեկություններով՝ «Բավարիան» պատրաստ է գնել 23-ամյա գերմանացուն՝ 58 միլիոն եվրոյով։ Ակումբը երկար ժամանակ հետևում է ֆուտբոլիստի խաղին։
Հավերցը 5 գոլով «Չելսիի» լավագույն ռմբարկուն է ԱՊԼ-ում։
«Բավարիան» 34 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:
























































