«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կիսվել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի խաղի վերաբերյալ իր կարծիքով:
«Բացի իր տեխնիկայից, կայունությունը նրան դարձնում է հոյակապ խաղացող: Ռոնալդուն երբեք չի անտեսում նույնիսկ ամենափոքր մանրուքը, որը կարող է վնասել նրան: Խաղից վերադառնում ենք գիշերվա 2-ին, իսկ 3-ին նա փոխում է հագուստը և մտում սառը ջրի մեջ: Նա անընդհատ ձգտում է լինել լավագույնը: Նա մարտական մեքենա է:
Դուք կարող եք միայն հիանալ նրանով և փորձել նրանից վերցնել երկու-երեք բան, որոնք ձեզ ավելի լավ կդարձնեն: Կարծում եմ, որ այն երկու տարիների ընթացքում, երբ Ռոնալդուն անցկացրեց այստեղ, մեզանից յուրաքանչյուրը նրանից ինչ-որ բան վերցրել ՝ հետևելով նրան, և մի քայլ առաջ գնացել դրա շնորհիվ», — ասել է Բոնուչին L’Equipe-ին տված հարցազրույցում: