Մյունխենի «Բավարիան» և Արիյոն Իբրահիմովիչը նոր պայմանագիր են ստորագրել։
17-ամյա կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչև 2025 թվականը։
Նախկինում ֆուտբոլիստը մարզվել է «Բավարիայի» հիմնական կազմում՝ Կատարում ընթացող հավաքի ժամանակ։
«Ես շատ հպարտ եմ և շնորհակալ։ Երազանքս իրականանում է։ Անհամբեր սպասում եմ «Բավարիայի» հաջորդ քայլերին»,- ասել է Իբրահիմովիչը:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մինչև 19 տարեկանների Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի երիտասարդական լիգայի 16 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































