ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն պատմել է, թե ինչու է կիսապաշտպան Մարկո Վերատին կարևոր փարիզյան ակումբի համար: Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին երկու հանդիպումները.
«Մարկոն մի քանի տարի առանցքային խաղացող է եղել թիմի համար: Երբ նա խաղադաշտում է, մենք կարող ենք տարբեր սխեմաներ կիրառել, քանի որ տեխնիկապես լավ զարգացած է: Մեզ համար շատ կարոր է նրա ունակությունը՝ հարձակման և կիսապաշտպանական գծերի կապող օղակ հանդիսանալու առումով: Հիմա Մարկոն իրեն լավ է զգում, նա սկսել է վազքային մարզումները և շուտով պետք է վերադառնա ընդհանուր խումբ»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Վերջերս իտալացի կիսապաշտպանը դարձել էր միայն երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է 400 հանդիպում անցկացնել փարիզյան թիմի կազմում: ՊՍԺ նա տեղափոխվել է 2012 թվականին «Պեսկարայից»:
























































