Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Սեբասյան Կեհլը խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին, որը, ըստ ԶԼՄ հաղորդագրությունների, դարձել է եվրոպական մի շարք թոփ-ակումբների նպատակը։
««Բորուսիայում» Ջուդը անհավանական աճ է գրանցել։ Շնորհիվ նրա, թե ինչպես է գործում դաշտում, շնորհիվ նրա ոգու ու նպատակդրվածության, նա դարձել է մի խաղացող, որը նույնացնում է իրեն մեր ակումբի հետ։
Հիմա չեմ կարող ասել՝ արդյոք կկայանա Բելինգհեմի տրանսֆերը և երբ դա կլինի։ Սպորտային տեսանկյունից հիմարություն կլիներ նման խաղացողից հրաժարվելը։ Երբ ժամանակը գա, կխոսենք Ջուդի ու նրա ծնողների հետ։
Հիմա մեզ վրա ոչ մի ճնշում չկա։ Նա ամբողջովին կենտրոնացած է ֆուտբոլի վրա։ Ի դեպ, նրա տրանսֆերի հետ կապված մենք ոչ մի առաջարկ չունենք»,- Կեհլի խոսքերն է փոխանցում Kicker-ը։
























































