Այսօր՝ հունվարի 13-ին, կայացել է Դորտմունդի «Բորուսիա»-«Բազել» ընկերական հանդիպումը: Դիմակայությունն ավարտվել է 6։0 հաշվով՝ հօգուտ գերմանական ակումբի։
Դորտմունդցիների հարձակվող Սեբաստիեն Հալերը, որը խաղադաշտ է վերադարձել հունվարի 10-ին քիմիոթերապիայի և երկու վիրահատության ենթարկվելուց հետո, վերադառնալուց հետո իր երկրորդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Հիշեցնենք, որ Հալերը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից» 2022 թվականի ամռանը։ Հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Տեղափոխությունից հետո հարձակվողի մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք։ Հալերը քիմիոթերապիա է անցել և երկու վիրահատության ենթարկվել։
























































