Ոստիկանությունը բերման է ենթարկել ՊՍԺ-ի դարպասապահին կողոպտել փորձած երիտասարդին:
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին: Անհայտ անձը ցանկացել է թալանել Սերխիո Ռիկոյի բնակարանը: Ֆուտբոլիստը վախեցրել է հանցագործին և վերջին փախչել է՝ այդպես էլ ոչինչ չգողանալով:
Հունվարի 10-ին Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին: Վերջինս 17-ամյա դպրոցական է, որը նաև խոստովական ցուցմունք է տվել և ձերբակալվել:
Հաջորդ օրը գործը քննվել է անչափահասների գործով դատավարությամբ։ Դեռահասը ազատ է արձակվել՝ հետագա հետաքննության անցկացման ժամկետում. նա կմնա իրավապահ մարմինների հսկողության տակ։ Նա դատարանի առջև կկանգնի մայիսին:
























































