Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Չու Գո-Սունգը հնարավոր է կարիերան շարունակի Եվրոպայում։
Newsingermany-ն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Բունդեսլիգան ներկայացնող «Մայնցը»։
Ավելի վաղ բրիտանական Daily Record-ը հայտնել էր, որ շոտլանդական «Սելթիկը» և MLS-ի մի ակումբ ևս հետաքրքրված են 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություներով։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, հակված է կարիերան Բունդեսլիգայում շարունակելու տարբերակին։
«Չոնբուկի» հարձակվողն ԱԱ-2022-ում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։
Կորեացի ֆուտբոլիստը անջատել է հեռախոսը՝ ամուսնության բազմաթիվ առաջարկների պատճառով
























































