«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը շփվել է «Բարսելոնայի» հետ՝ կապված հնարավոր տեղափոխության հետ։
Վերջերս ֆրանսիացին հասկացրել էր, որ պատրաստ է ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից, այն դեպքում, երբ նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։
Kicker-ի տեղեկացմամբ՝ հիմա Պավարը զննում է շուկան։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ։ Կատալոնական ակումբը դեմ չէ Բենժամենի տրանսֆերին, քանի որ պաշտպանության աջ եզրը ուժեղացման կարիք ունեցող դիրքերից մեկն է։
«Բարսելոնան» դիտարկում է Պավարին հրավիրելը՝ չնայած խաղացողը կնախընտրեր հանդես գալ պաշտպանության կենտրոնում, այլ ոչ թե աջ եզրում։
























































