«Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին բաց կթողնի 4-6 շաբաթ՝ կորոնավիրուսի և պերիկարդիտի պատճառով։ հայտնում է Bild-ը։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Մազրաուին արյան անալիզ է անցել, որի արդյունքներով որոշվել է հանգիստ տալ «Բավարիայի» խաղացողին, իսկ ֆիկական ակտիվությունը հակացուցված է։ Հանգստանալուց հետո ամեն շաբաթ խաղացողը թեստեր կանցնի, որոնք կօգնեն պարզել մարզումները վերսկսելու նրա պատրաստակամությունը։
Մազրաուիի հիվանդությունն արագացրել է հոլանդացի Դալի Բլինդի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»: Մինչ այս նախատեսվում էր, որ մարոկկացին Լուկաս Էրնանդեսի վնասվածքից հետո հանդես կգա ձախ պաշտպանի դիրքում։ Երբ պարզ դարձավ, որ Մազրաուին դուրս է մնացել շարքից, մյունխենցիների ղեկավարությունը որոշեց պայմանագիր կնքել Բլինդի հետ։
























































